Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի որոշ դաշնակիցներ, այդ թվում Հայաստանը, մասնակցում են ԱՄՆ կազմակերպած երկրորդ «Ժողովրդավարության համաժողովին»:
«Հիմա, այս օրերին մասամբ հեռավար, մասամբ տեղում անցկացվում է այսպես կոչված «Ժողովրդավարության գագաթնաժողով», որը կազմակերպել են ամերիկացիները: Այնտեղ, եթե չեմ սխալվում, մասնակցում է մոտ 120 երկիր, այդ թվում, ցավոք, մեր որոշ դաշնակիցներ, օրինակ Հայաստանը: Ես այդ մասին ցավով եմ ասում»,- ասել է Կոսաչովը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա նշել է, սակայն, որ «ի պատիվ իրենց՝ հայերը հատուկ դիրքորոշում են գրավել ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ, որում տշում էին Ռուսաստանին Ուկրաինայի համար»: «Երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան և Հնդկաստանը, վերապահումներ են ներկայացրել այդ կետի վերաբերյալ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ