Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցեր առաջացնող պահվածք է, երբ ակնառու ՔՊ-ականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է․ Իոաննիսյան. «Ա1+»

Մարտ 30,2023 22:35

«Նկատել ենք խնդիրներ, որ քվեարկության օրը և քվեարկության նախորդող օրը քարոզչություն և հակաքարոզչություն  է արվել։ Թե Սիսիանում, թե Անիում «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզչություն է արել լռության օրը՝ «Ֆեյսբուքում» վճարելով իր թեկնածուների գովազդի համար»․ այս մասին նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

Իոանիսյանը նշեց, որ ընտրակաշառքների հետ կապված որևէ արժանահավատ տեղեկություն չունեն․ «Նույնիսկ այնպիսի տեղեկություն, որը գալիս  է ծանոթներից կամ սոցցանցերից, նույնիսկ այդպիսի տեղեկություն ընտրակաշառքի հետ կապված չունենք։ Առհասարակն մթնոլորտը ընտրակաշառքային չէր»։

Իոնաիսյանը նշում է, որ եղել են դեպքեր, որոնք խախտում չեն, սակայն հարցեր են առաջացնում․ «34/1 և 34/6 տեղամասերում նկատվել են ակնառու ՔՊ-ականներ, որոնք տեղամասից 60 մետրի վրա կանգնած ուղղակի բարևում էին մարդկանց։ Հիմա տեղամասից 50 մետր շառավղով է արգելված շարունակական գտնվելը, 60 մետրի վրա արգելված չի և արգելված չի մարդկանց բարև տալը։ Բայց ամեն դեպքում հարցեր առաջացնող պահվածք է, երբ որ ակնառու ՔՊ-ականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է»։

Ըստ հանրային գործչի՝ ընտրախախտումների հետ կապված որոշ անձինք քրեական պատասխանատվության պետք է կանչվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031