Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի. Տիգրան Աբրահամյան

Մարտ 30,2023 17:53

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ:

Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել:

Ըստ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների, դեռ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Բերձոր քաղաքով և Աղավնոյով:

Նախատեսված էր, որ շրջանցիկ ճանապարհը դրանից հետո դեպի ՀՀ պետք է մուտք գործեր ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով, սակայն ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցնել:

Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ սահմանեց, որպեսզի ՀՀ-ն ճանապարհը կառուցի` մինչև այդ 4.7 կմ-ոց ժամանակավոր ճանապարհ կառուցելով, որը կրկին ՀՀ մուտք ապահովում էր Տեղ գյուղով` շրջանցելով Բերձորն ու Աղավնոն:

Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով, այսինքն` միջանցքն ու նրա տրամաբանության 5կմ-ոց բուֆերային գոտին Տեղ գյուղից տեղափոխվում են դեպի Կոռնիձոր:

Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-ոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-ոց միջանցքի հատված էր:

Ո՞րն է ՀՀ խնդիրը:

ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:

Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել է և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031