Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կոչ է անում վերանայել Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, համաձայնել ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկին

Մարտ 30,2023 17:35

Պատմությունը կրկնվում է երկու անգամ, առաջին անգամ ողբերգության տեսքով, երկրորդ անգամ՝ ֆարսի։
Հեգել

Հայաստանյան իշխանությունները կրկնում են այն նույն սխալները, որոնք արել են դաշնակցական կառավարիչները 1918-20թթ․, երբ լսելով արևմտյան տերերի հրահանգները, անտեսեցին Ռուսաստանին և նրա առաջարկած օգնությունը։ Արդյունքում՝ Հայաստանից մնաց 9 հազար քառակուսի կիլոմետր, իսկ հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ցեղասպանության վտանգը, և միայն հայ կոմունիստների շնորհիվ Հայաստանը փրկվեց անհետացման վտանգից։

Ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Օրվա իշխանությունները, հանուն իրենց նեղ անձնական շահերի, ոչ երբեք պետական, փորձում են հաճոյանալ արևմուտքին և վավերացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն ի դեպ հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։

Ի՞նչ է մինչ օրս տվել հայ ժողովրդին ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ընդունած օրենքներն ու որոշումները կապված Հայաստանի հետ։ Ոչինչ։ Սկսած Բեռլինի վեհաժողովից, Սևրի պայմանագրով և անգամ Հաագայի դատարանի վճռով կայացած որոշումները մնացել են լոկ, որպես թղթի կտոր, որոնք ի տարբերություն Ռուսաստանի, ի վիճակի չեն օգնել ու պաշտպանել հայ ժողովրդին։

Եթե այս իրավիճակը համեմատենք օրեր առաջ Երևանում կատարված ծառահատումների հետ, կստանանք հետևյալ պատկերը։ Արմատախիլ են արվում հաստաբուն և Երևանի բնակլիմայական պայմաններին համահունչ ծառերը, փոխարինելով իրենց գործառույթը չկատարող դեկորատիվ ծառատեսակների հետ։ Իշխանությունները փորձում են արմատախիլ անել հայ-ռուսական բարեկամական կապերը, Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, փոխարենը առաջարկելով ինչ-որ անհասկանալի թղթեր ու որոշումներ, կամ ավելի կոնկրետ՝ ոչինչ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է մեր իրական դաշնակցի դեմ կազմակերպված դեմարշը և Հայաստանը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունների լուծման թատերաբեմ դարձնելու իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ազգայնին Ժողովին, որպեսզի նրանք ցուցաբերեն ողջախոհություն, գիտակցեն իրենց պատասխանատվությունը սեփական ազգի և պատմության առջև՝ վերանայելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, ինչպես նաև համաձայնվեն ՀԱՊԿ առաքելության Հայաստանում տեղակայման առաջարկին։

ՀԿԿ Կենտկոմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031