Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պահանջեցի Պապիկյանի հրաժարականը, իր ու Փաշինյանի մաֆիայից գրել էին՝ պապի՛, քո գործը չի»

Մարտ 30,2023 17:23

Երկու ժամ առաջ մեկնարկել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը ՀՀ զինվորական դատախազի հետ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, զոհվածների ծնողները նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար են դիմել, սակայն ՊՆ-ում անտեսել են ծնողների այդ խնդրանքը, ավելին, անգամ նրանց շահերի ներկայացուցչի տարբեր հարցերին հարկ չեն համարել անդրադառնալ:

Մինչ զինդատախազի հետ հանդիպումը, լրագրողների հետ զրույցում, զոհվածների հարազատներն ասել են. «Շատ հարցեր ունենք՝ ո՞նց եղավ, որ երեխեքը մահացան, ո՞նց եղավ, որ շմոլ գազի տակ ընկան, ո՞նց են մնացել էդ անբարենպաստ կացարանում»:

«Պաշտպանության նախարարը չընդունեց մեզ, որովհետեւ պատասխան չուներ: Հենց նա պետք է հրաժարական տա: Երեկ ես պահանջեցի Պապիկյանի հրաժարականը, իր ու Փաշինյանի մաֆիայից գրել էին՝ պապի՛, քո գործը չի, դու ի՞նչ գործ ունես էդ գործերի հետ։ Թող էդ գրողի թոռները սենց վառվեն, մահանան, որ մյուս անգամ ինձ չմեղադրեն»,- իր վրդովմունքը լրագրողներին փոխանցեց զոհված Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031