Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը դատապարտում է պարեկային ծառայության գործելաոճը Լոռու մարզում

Մարտ 30,2023 16:40

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության գործելաոճը Լոռու մարզում։

Արդեն մեկ տարի է, ինչ մեկնարկել են պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքները։ Թեև խոստացված ռեֆորմներին և մարդակենտրոն պարեկային ծառայություն ունենալու խոստմանը, բազմաթիվ են բողոքները և դժգոհությունները պարեկների վարքի և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի վերաբերյալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ այն քաղաքացիները, հատկապես Լոռու մարզի բնակիչները, ովքեր պարեկային ծառայողների կողմից նկատել են իրենց կամ մյուսների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք (ցանկացած տեսակի), կարող են այդ մասին հայտնել կազմակերպությանը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031