Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ընտրական օրենսգրքի խախտումների մասին. «Քաղաքացու որոշում»

Մարտ 30,2023 17:31

26.03.2023 թ․-ի Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանը նույն ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում էր ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին համապատասխան, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ թիվ 34 ԸԸՀ-ը օրենքով սահմանված կարգով դիմումը ստացել և վարչական վարույթ հարուցել էր 24.03.2023 թ-ին (մտից համար 42):

ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանի դիմումի հիմքով նշանակվել էր հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 25.03.2023 թ-ին ժամը 11.40-ին:

Նշանակված նիստը մեկնարկել է ուշացումով՝ ժամը 11.48-ին: Նիստի օրակարգը հաստատելուց և ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցչի դիմումի մասին հանձնաժողովի նախագահի տեղակալի զեկուցումից, այսինքն՝ դիմումատուի իրավական դիրքորոշումը և պահանջը ներկայացնելուց հետո, ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Վ. Բալյանը քննարկվող հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ է արել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընդմիջում 5 րոպեով, որը, տեսագրությամբ ապացուցվում է, տևել է 12.19-ից մինչև 12.40:

Պայմանական ընդմիջման ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամներն, ըստ էության, որևէ կերպ չեն մասնակցել որևէ քննարկման, տեսագրության մեջ հստակ երևում է՝ ով և ինչպես է պատրաստել որոշումը։ Նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը հանձնաժողովի նախագահին փոխանցում է փաստաթուղթ, որի բովանդակությանը հանձնաժողովի որևէ անդամ չի ծանոթանում, և առանց կարդալու քվեարկում են:

Թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ընդունում է 16-Ա որոշումը ժամը 12.45-ին, չնայած ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը։

ԸԸՀ նիստի տեսագրությունից հատվածները՝ տեսանյութում։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության
Սիսիանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մինչեւ այն ատեն որ խարդախում են՝ ձեր որձեւէգ խմբակին դէմ, ուֆ, դա շատ լաւ բան է:

    Գոնէ իրենց ինչ լինելը, գիտենք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031