Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի

Մարտ 30,2023 15:37

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի։

Թեև 2022թ․ անշարժ գույքի հարկի գծով եկամուտները կազմել են 7,91 մլրդ դրամ, որը 9 տոկոսով ավելի է, քան 2021թ․ եկամուտները, սակայն հերթական անգամ գործ ունենք թվերի մանուպուլյացիայի հետ։

Սկսած 2022թ․-ից, յուրաքանչյուր տարի բարձրանում է անշարժ գույքի հարկը, որի արդյունքում, բնական է, պետք է ավելանան նաև համայնքի եկամուտները։

Եվ այսպես, 2022թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով, ինչի արդյունքում եկամուտները պետք է կազմեին առնվազն 8,6 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի քաղաքապետարանի անարդյունավետ աշխատանքի պատճառով համայնքը չի հավաքագրել առնվազն 700 մլն դրամ հարկ։

Այս ամենի կողքին հաշվի չեմ առնում շինարարության ահռելի ծավալների ազդեցությունը, երբ ամեն տարի ավելանում են նոր գույքերի քանակը և անշարժ գույքի հարկի բազան։

2023թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է ևս 17 տոկոսով, 2024թ․ բարձրանալու է ևս 43 տոկոսով, 2025թ․ բարձրանալու է ևս 50 տոկոսով, 2026թ․ բարձրանալու է ևս 33 տոկոսով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031