Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս. Փաշինյան

Մարտ 30,2023 14:08

Առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի, մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա արձանագրմամբ, փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով:

«Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս: Արդյունաբերության աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ այս փետրվարին աճել է 0,7 տոկոսով, իսկ հունվար-փետրվարի ցուցանիշներով 1 տոկոս: Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել»,- ասաց նա:

Փաշինյանի տեղեկացմամբ, հունվար-փետրվար ամիսների տվյալներով` ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել:

«Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը, որն արձանագրված է 2021-2026թթ կառավարության գործունեության ծրագրում և տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031