«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով վերջին շաբաթներին աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում։
Այցը մշակութային էր, որի շրջանակներում, ի թիվս Ֆրանսիայի այլ հայաշատ քաղաքների, Պետրոսյանը եղավ նաև Մարսելում, որտեղ այցելեց քաղաքի Հայկական եկեղեցի, Ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված տղաների հուշարձանին։
Մարսելում գտնվելու օրերին Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել «Գրագատի» արվեստի ստուդիայի հիմնադիր տնօրեն, գեղանկարչուհի Լուիզա Գրագատիի, աշխարհի լավագույն խոհարարներից մեկի՝ հայազգի Կարեն Աշուղաթոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ։ Բոլոր հանդիպումների ընթացքում ընդգծվել է սփյուռքի հայերի համախմբման նոր գաղափարի ձևավորման հրամայականը, որի իրագործման համար առաջիկայում կիրականացվեն փոխշահավետ համագործակցություններ և ծրագրեր։
Մարսելյան մշակութային հանդիպումներն ամփոփվեցին Ֆրանսիայում ամենամեծ հայկական դպրոցի՝ Աբովյան վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանի հետ ունեցած հանդիպումով, որի ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորելով կրթության դերը հայ ինքնության և կենսունակության ապահովման համատեքստում՝ վարժարանի սաների հետ հանդիպման ընթացքում Պետրոսյանն ընդգծեց, որ այն նախ և առաջ պետք է արտահայտված լինի սեփական տեսակի՝ ազգի ինքնության ձևավորման և պետության նկատմամբ ունեցած վերաբերմունքում։
Կարդացեք նաև
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության