Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարին կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր

Մարտ 30,2023 13:25

Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքների տեմպը տպավորել է Նիկոլ Փաշինյանին, որի մասին այսօր խոստովանեց կառավարության նիստի ժամանակ:

Փաշինյանի խոսքով, 2023թ–ի փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր։ «Ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. փետրվարին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին` 2.7 միլիարդի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսով աճի տեմպը մենք շարունակում ենք պահել»,– ասաց նա։

Փաշինյանը նաև հայտնեց, որ փետրվարին անկանխիկ առևտուր կատարած թոշակառուները մարտին 286 մլն 711 հազար դրամի հավելում կստանան իրենց կենսաթոշակներին։

Մեջբերելով ԿԲ-ի տվյալները՝ Փաշինյանը նկատեց, որ եթե 2022 հունիսի վերջի դրությամբ ՀՀ –ում կար շուրջ 22 հազար պոս-տերմինալ, ապա այս տարվա փետրվարին դրանց թիվը եռապատկվել է:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031