ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։
Երևան քաղաքում՝
Մարտի 30-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարտի 31-ին, ապրիլի 1-ինը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։
Կարդացեք նաև
Ապրիլի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վրկ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-8, 31-ին՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 24.5°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -6.8°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 8.6°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ