Մարտի 30-ին ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է. «Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:
Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:
Հայրենակիցնե՛ր,
Շրջափակումը մի օր կավարտվի:
Խելքի եկե՛ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը:
Կարդացեք նաև
Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին