Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վալերիկ Մովսեսյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 306 (140+166) կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Նա մեկ փոքր բրոնզի էլ արժանացել է պոկում վարժությունում:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են 76 կգ քաշային Աննա Ամրոյանը եւ 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ