Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խզմալյան. ՀՀ տարածքում Պուտինի անձեռնմխելիության պահանջը կշարունակի գործել՝ ՌԴ-ն անհանգստանալու կարիք չունի. ՄՔԴ-ի իրավասության հետադարձ ուժով ճանաչումը տարածվում է միայն ՀՀ մասով գործերի վրա. JAMnews

Մարտ 30,2023 11:56

JAMnews. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի մտադրությունն առաջացրել է Ռուսաստանի կոշտ արձագանքը։ Մոսկվայի տարբեր վերլուծաբանների շուրթերով սկսվել են զգուշացումները Երևանին «այս քայլի անցանկալիության մասին»։

Արա Խզմալյան, միջազգային իրավունքի մասնագետ. «Սահմանադրական դատարանի որոշումն այն մասին, որ Հայաստանի պարտավորությունները, որոնք ամրագրված են Հռոմի կանոնադրությամբ, համապատասխանում են երկրի հիմնարար օրենքին, թույլ է տալիս խորհրդարանին վավերացնել այն։ Իշխանությունների քաղաքական կամքից բացի ոչինչ այս պահին չի կարող խանգարել դրան։

Կարծում եմ, որ 2021 թվականի մայիսի 10-ից ՄՔԴ-ի իրավասության հետադարձ ուժով ճանաչումը տարածվում է միայն Հայաստանի մասով գործերի վրա։ Մյուս բոլորի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված, Հայաստանը չի կարող հետադարձ ուժով պարտավորություններ ստանձնել։

Քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդերը տրվել է այն ժամանակ, երբ Հայաստանը դեռևս չէր վավերացրել Հռոմի ստատուտը և ՄՔԴ անդամ չէր, Հայաստանի տարածքում Պուտինի անձեռնմխելիության պահանջը կշարունակի գործել։ Ռուսաստանը անհանգստանալու կարիք չունի։

Մոսկվան կա՛մ ավելի մտահոգված է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ՄՔԴ-ի կողմից հնարավոր քրեական հետապնդումներով, կա՛մ այս կերպ փորձում է վարկաբեկել ինչպես ՄՔԴ-ն, այնպես էլ հենց Հայաստանը»:

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031