Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միայն մեկ իրավական ճանապարհ գոյություն ուներ, որ Հայաստանը նորից անդրադառնար Հռոմի կանոնադրությանը՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Մարտ 30,2023 11:40

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանին այս կապակցությամբ հարցրինք, թե իրո՞ք Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը նախկինում չի միացել այդ կանոնադրությանը, հենց ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմքով։

«Բնականաբար, չի համապատասխանում, որովհետեւ Սահմանադրական դատարանը որեւէ կերպ չի հերքել այն բոլոր փաստարկները, որոնք ՍԴ-ն իր 2004 թվականի որոշման մեջ էր արձանագրել, հերքման նշույլ անգամ չկա։ Երկրորդը՝ Սահմանադրական դատարանն ընդհանրապես իրավունք չուներ նման գործ քննելու, այսինքն՝ ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները, ապօրինի ձեւով քննության է ընդունել կառավարության ներկայացրած դիմումը եւ ապօրինի որոշում է կայացրել»,- պատասխանեց Պողոսյանը։

«Կարճ ասած՝ ապօրինի կազմ ունեցող Սահմանադրական դատարանի կողմից ակնհայտ ապօրինի որոշում է սա»,- պատասխանեց Պողոսյանը։

Դիտարկմանը, որ 2004 թվականից հետո 2 անգամ սահմանադրություն է փոխվել, գուցե դա՞ է հիմքը, որ հարցը կրկին քննվել է, նա պատասխանեց․ «Սահմանադրության այն դրույթները, որոնց հակասել է Հռոմի կանոնադրությունը, խոսքը 2 դրույթների մասին է, այդ դրույթները ո՛չ 2005 թվականին, ո՛չ էլ 2015 թվականին որեւէ իմաստային փոփոխության չեն ենթարկվել: Այդ դրույթների իմաստը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունն իրականացնում են ՀՀ դատարանները (այլ ոչ թե որեւէ Քրեական միջազգային դատարան` Կ. Ս.), եւ այդ դրույթը որեւէ ձեւով չի փոխվել ո՛չ 2005-ին, ո՛չ 2015-ին։ Միայն 1 իրավական ճանապարհ գոյություն ուներ, որ Հայաստանը նորից անդրադառնար Հռոմի կանոնադրությանը, դա ՀՀ Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելն էր, որը հնարավորություն կտար ՀՀ-ին ստորագրելու եւ վավերացնելու Հռոմի կանոնադրությունը»,- պատասխանեց Պողոսյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031