Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»

Մարտ 30,2023 11:32

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։

Զեկույցում անդրադարձ է առկա Հայաստանում հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ եւ ուժ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ:

Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:

Եվ չնայած այդ դեպքից անցել է 9 ամիս, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ մի ոստիկանի այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել: Նույնը նաեւ վերաբերում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031