Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ նրա հետ քննարկելով ռազմական ոլորտում գործակցությունը շարունակելու վերաբերյալ հարցեր:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ հիմնվելով պաշտպանության, ռազմատեխնիկական ոլորտներում երկու երկրների գործակցության բարեհաջող փորձի վրա՝ Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ «այդ ոլորտում հետագա գործակցությունն ընդլայնելու համար կարևոր է օգտագործել ունեցած ներուժը»:
Կողմերը նաև քննարկել են պաշտպանական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում գործակցությունն ընդլայնելու, այդ թվում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Բայրամովը Գալանտին տեղեկացրել է հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի և «տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի ջանքերի» մասին: Հանդիպմանը նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ