Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակցելով՝ Ադրբեջանը ժամանակ է շահում՝ այն ծառայեցնելով իր օգտին. «Փաստ»

Մարտ 30,2023 11:02

Բանակցելով հայկական կողմի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն։ Դրանով Ադրբեջանը ժամանակ է շահում՝ այն ծառայեցնելով իր օգտին։ Մինչ Հայաստանը կրիայի քայլերով է առաջ շարժվում իր անվտանգային համակարգի վերականգնման ուղղությամբ, Ադրբեջանը նոր զիջումներ կորզելու ու իր դիրքերն ամրապնդելու խնդիր է լուծում։ Եթե խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն լիներ, ապա Ալիևը ինչո՞ւ պետք է հայտարարեր, թե ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր ունեն, որտեղ ամրապնդվելու են ու մնալու են։ Նկատի ունենանք, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրել են, իսկ Հայաստանը մտադիր չէ զիջել իր ինքնիշխան տարածքները։

Այլ կերպ ասած՝ սահմանազատման մտադրություն չկա։ Բաքուն հասկանում է, որ ինչքան առկա իրավիճակը շարունակվի, մի կողմից անընդհատ կշարունակի պահանջներ ներկայացնել Հայաստանին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգային հանրությանը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղաղություն է ցանկանում։ Ու այս ֆոնին ադրբեջանական զինված ուժերն Արցախում իրենց դիրքերը առաջ են բերում՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Որոշ ժամանակ անց էլ կրկին նոր դիրքեր կզբաղեցնեն՝ Փառուխի օպերացիան այդպիսով դարձնելով որպես հետագա գործունեության նախադեպ։ Արցախը օղակի մեջ վերցնելու հետ մեկտեղ, Ադրբեջանը կփորձի նաև իրականություն դարձնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Միջազգային հարաբերություններում կարևոր նշանակություն ունի ժամանակի գործոնը։

Եթե մի ժամանակ Բաքուն համարում էր, թե բանակցային գործընթացը 30 տարի շարունակ եղել է Հայաստանի օգտին, ու միջնորդները ևս իրենց քայլերով նպաստել են, որ ստատուս քվոն պահպանվի, ապա հիմա լիովին հակառակն է՝ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում։ Իսկ Փաշինյանը նշում է, թե խաղաղության պայմանագիր լինելու է, այսինքն՝ նոր պատերազմ չի լինելու։ Ու Հայաստանի քաղաքացիներից շատերն էլ մտածում են, որ այդպես էլ լինելու է։

Որոշ մարդիկ էլ հույսեր են կապում, թե Թուրքիայի երկրաշարժից հետո Անկարան չի ցանկանա լարվածություն հրահրել Հարավային Կովկասում։ Բայց այդ հույսերը սին են, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիմքեր է ստեղծում նոր ագրեսիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Այնպես որ, ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031