Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյան․ «Դատախազի առաջնային առաքելությունը եւս, ի թիվս այլնի, մարդու իրավունքների պաշտպանությունը, Սահմանադրության եւ սահմանադրական կարգի պահպանումն են»․ «Հրապարակ»

Մարտ 30,2023 10:58

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս առիթով մենք մի քանի հարց ուղղեցինք Անահիտ Մանասյանին։

– Թեեւ թե՛ ՄԻՊ-ի, թե՛ գլխավոր դատախազի պաշտոններն իրավաբանի պաշտոններ են, սակայն դատախազը հանրային մեղադրող է, իսկ ՄԻՊ-ը՝ իրավապաշտպան, որը պետք է մարդուն պաշտպանի պետությունից: Այսինքն՝ սրանք իրավաբանի մտածողության երկու տարբեր տեսակներ են։ Որքանո՞վ է նպատակահարմար, որ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնի դատախազը։

– Դատախազության եւ դատախազի վերաբերյալ ընկալումները մեր հասարակությունում, կարծում եմ, լուրջ վերափոխման կարիք ունեն։ Դատախազի առաջնային առաքելությունը եւս, ի թիվս այլնի, մարդու իրավունքների պաշտպանությունը, Սահմանադրության եւ սահմանադրական կարգի պահպանումն են։ Դատախազությունում իմ այս կարճ պաշտոնավարման ժամանակահատվածում փորձել եմ իմ ավանդն ունենալ այդ գաղափարի ամրապնդման, ժամանակակից չափանիշներին համապատասխանող դատախազության համակարգի, ինչպես նաեւ դատախազի «օրինակելի» կերպարի ձեւավորման գործում։ Ինչ վերաբերում է իմ մտածողությանը, ապա վերջինս մշտապես կառուցված է եղել սահմանադրական արժեքների եւ սկզբունքների պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի վրա։

– Ձեր կարծիքով՝ Դուք ինչպիսի՞ ՄԻՊ կլինեք, մարդու իրավունքները պաշտպանելիս նրա քաղաքական դիրքորոշումը Ձեզ համար նշանակություն կունենա՞, Դուք կքննադատե՞ք իշխանություններին, եթե դրա կարիքը լինի։

– Իմ մասին գնահատականներ հնչեցնելն էթիկապես կոռեկտ չեմ համարում։ Ինչ վերաբերում է մարդկանց քաղաքական դիրքորոշումներին, բնականաբար, դրանք չեն կարող դերակատարություն ունենալ վերջիններիս իրավունքները պաշտպանելիս։ Քննադատական խոսքին էլ վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ եւ վերջինս եւս երբեւէ չեմ պայմանավորում անձանց հայացքներով, այդ թվում՝ քաղաքական։ Միեւնույն ժամանակ, կարեւոր եմ համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնական գործիքը քննադատական հայտարարություններ հրապարակելը չէ, թեեւ դրանք եւս անհրաժեշտ իրավիճակներում ունեն կարեւոր դերակատարություն։ Գոյություն ունեն նշված ինստիտուտին վերաբերելի մի շարք այլ գործիքներ, որոնց վերաբերյալ, վստահ եմ, բազմիցս կխոսենք առաջիկայում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Առանց քաղաքացիական հասարակության կոնսենսուսի ընտրված օմբուցմենը լինելու է պրոբլեմատիկ ու արդյունքում օմբւցմենը զրկվելու է A կարգավիճակից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031