Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ հանդուրժելու պատրաստ հասարակությունը վտանգավոր է առաջին հերթին՝ ինքն իր համար»․ «168 ժամ»

Մարտ 30,2023 10:38

Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվողի վերաբերյալ հանրային գրեթե բոլոր շերտերում լուռ, չբարձրաձայնվող կոնսենսուս կա՝ բոլորըսպասում են մեծ, ավելի մեծ աղետի։ Դա կլինի նոր պատերազմի՞, «խաղաղության պայմանագրի՞» ստորագրման տեսքով, թե՞ որևէ այլ դրսևորմամբ, այս պահին այնքան էլ հստակ չէ։ Բայց բոլորի համար միանշանակ է, որ աղետ լինելու է։

Նորմալ, ներքին դիմադրողականություն ունեցող հասարակություններում մոտալուտ աղետի վտանգը միավորող, կոնսոլիդացնող նշանակություն է ունենում, հանրությանը ստիպում է մոբիլիզացնել ներքին ռեսուրսներն ու պատրաստվել պայքարի։ Մեր դեպքում, սակայն, աղետի անխուսափելիության շուրջ կոնսենսուսն արտահայտվում է համընդհանուր թուլացմամբ ու պայքարի որևէ դրսևորման բացակայությամբ։

Կոնսենսուսը կարծես կայացել է նաև անպայքար հանձնվելու հարցի շուրջ։ Հայաստանն ապրում է գործնականում հանձնվածհանձնած ռեժիմում։ Իշխանությունը՝ ամենավերևից մինչև ամենաստորին շերտը, գործում է ամեն ինչ թշնամուն և մնացյալին հանձնելու տրամաբանությամբ։

Հանրային այս մթնոլորտը, անտարբերությունն ինքնին արդեն աղետ է, քանի որ ամեն ինչ հանդուրժելու պատրաստ հասարակությունը վտանգավոր է առաջին հերթին՝ ինքն իր համար։ Այս իրավիճակից ելքը, իհարկե, հեշտ չէ և առաջին հերթին պահանջում է հանրային առողջացում, հասարակական դիմադրողականության վերականգնում ու իրական պայքարի ոգի։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031