Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան․ «Մեզ համար վերջին մի քանի օրերին Հայաստանի իշխանությունների կեցվածքը շատ ավելի ցավալի է, քան Ադրբեջանի որևէ սադրանք»․ «Փաստ»

Մարտ 30,2023 09:00

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները միտված են Արցախը հայաթափելուն: Եթե Արցախում բնակվող հայեր չլինեն, չլինի արցախահայություն, չի լինի և ԼՂ հիմնախնդիր:

Ադրբեջանը հենց այս ճանապարհային քարտեզով է առաջ շարժվում: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այսպես է արձագանքում Ադրբեջանի վերջին օրերի սադրանքներին, նաև նոր դիրքային առաջխաղացմանն Արցախում:

«Երբ Ադրբեջանը տեսավ, որ արցախահայությունը կառչած է հայրենի հողին, ինչ-որ տեղ հասկացավ, որ չենք պատրաստվում լքել հայրենիքը, անցավ իր մարտավարությանը, որի հետևանքով տեսանք մարտի 5-ի դեպքը, վերջին օրերի սադրանքները, Փառուխի, Քարագլխի, Խծաբերդի բռնազավթումը, ինչպես նաև Բերձորի ճանապարհի արգելափակումը, պարբերաբար էներգետիկ խնդիրներ առաջացնելը: Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողություններն արցախահայության նկատմամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ թշնամի պետություն է, որն ունի իր ծրագիրը, ինչն ամեն գնով առաջ է տանում՝ անտեսելով միջազգային հանրությանը, ոտնահարելով մադու իրավունքները: Այս ամենի ֆոնին, սակայն, շատ ավելի ցավալի է ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենց դիվանագիտական խողովակները լիարժեք չեն օգտագործում, օրինակ՝ միջազգային հանրությանը հասցնելու այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է Հաագայի դատարանի՝ անհապաղ կատարման ենթակա որոշումը. «Հայաստանի իշխանություններն այս ամենին կրավորական կեցվածքով են արձագանքում, ընդամենը հայտարարությունների մակարդակով է ամեն ինչ, գործնական որևէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի ահաբեկչությունների նպատակը մեր հայրենակիցների մեջ հուսալքություն և հուսահատություն առաջացնելն է, բայց զուգահեռ նաև Հայաստանի իշխանության կեցվածքն է միտված այդ ամենին»:

Դավիթ Գալստյանը շեշտեց՝ անկախ ամեն ինչից, արցախահայությունն ունի իր հայրենիքում ապրելու իրավունք, նաև ինքնորոշման իրավունք: Հղում անելով 1992 թ. ՀՀ Գերագույն խորհրդի որոշմանը, պաշտոնական այլ փաստաթղթերի՝ նա հավելեց. «2018-ից առաջ բոլոր իշխանությունները տեր են կանգնել արցախահայության ինքնորոշման իրավունքին: Այժմ, տեսնելով, որ Ադրբեջանի հոխորտանքներին ի պատասխան ՀՀ իշխանությունը հրաժարվում է արցախահայության ինքնորոշումից, սա նույնպես ոգևորում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությանը: Օգտվելով նշվածից՝ նրանք էլ ավելի են փորձում խորացնել Արցախում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին: Մեզ համար վերջին մի քանի օրերին Հայաստանի իշխանությունների կեցվածքը շատ ավելի ցավալի է, քան Ադրբեջանի որևէ սադրանք»,-շեշտեց զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031