Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երազանքների նշաձողը

Մարտ 30,2023 10:00

Երբ մարդիկ բավականաչափ գիտելիքներ չունեն, նրանք հավատում են հրաշքների, եւ ավելին՝ նրանք հրաշք են պահանջում՝ որպես ապացույց, որ իրենց դեմ կանգնած է մի անձնավորություն, որն իրենցից ինչ-որ բանով տարբերվում է, իրենցից բարձր է: Այդպես են վարվում ոչ միայն մարդիկ:

«Այn ժամանակ փորձիչը՝ Սատանան, մոտեցավ նրան եւ ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան» (Մատթեոս, 4:3): Ավետարանում մեկ այլ տեղում ասված է, որ թագավոր Հերովդեսը նույնպես նման ակնկալիքներ ուներ Քրիստոսից. «Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, շատ հաճախ լսած լինելով նրա մասին՝ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր տեսնել նրան եւ հույս ուներ, որ նա իր ներկայությամբ մի հրաշք կգործի: Հերովդեսը շատ հարցեր տվեց Հիսուսին, սակայն նա բնավ չէր պատասխանում» (Ղուկաս, 23:8,9):

Նման սյուժեներ կան նաեւ այլ հոգեւոր ուսմունքներում: Երբ մարգարեն եկավ քաղաքներից մեկը, բնակիչները կասկածեցին, որ նա իրենց նման սովորական մարդ է, խաբեբա է, ու պահանջեցին. «Իջեցրու մեզ համար երկնքի կտորը, եթե դու այն մարդկանցից ես, որը ճշմարտություն է ասում» (Ղուրան, 26:186,187): Բնականաբար, ոչ ոք նման պահանջներին ընդառաջ չի գնում:

Այդ սյուժեներն, անշուշտ, մարդկային տգիտության մասին են: Իսկ ավելի կոնկրետ՝ մարդկանց ցանկությունների եւ երազանքների սահմանափակության մասին: Պուշկինի հայտնի հեքիաթի պառավն անընդհատ բարձրացնում էր իր ցանկությունների նշաձողը, բայց մեղավորն, իմ կարծիքով, ավելի շատ նրա ամուսինն էր, որը պետք է անձամբ մի բան խնդրեր ոսկե ձկնիկից (որն այլաբանորեն Աստվածն է)՝ իմաստություն: Մնացած խնդիրներն ինքնաբերաբար լուծվող են:

Այդ թվում՝ կարող են հրաշքներ տեղի ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Համաձայն եմ, պարոն Աբրահամյան
    2008 թվականից մինչև 2018 թվականը հետևողականորեն Հայաստանը բնակեցնողներին ներշնչում էին, որ ամեն վատ բան իրենց կյանքում բացառապես <> մեղքով է։ Իմաստություն ունեցող բնակչությունն, ցավոք շատ քիչ էր, իսկ խելացիներից շատերն դրան հավատացին և իրենք էլ մարդկանց սկսեցին ակամայից խաբել։
    Արդար և արժանի արդյունք։
    Վայելեք

    • Հ.Շ. says:

      Ներողութիւն, սակայն 1991էն մինչև 2018ը – եւ անկէ ետք աւելի քան երբեք, անշուշտ – որե՛ւէ մարդավարի, հոգեւորական դաստիարակութիւն չկար, Հայաստանի եւ Արցախի մէջ: Բացարձակ անԱստուածութիւն: Սովետի վախտ՝ աւելի լաւ էր, այս գետնի վրայ – եւս – : Թաղումներու ժամանակ, ոչ միայն «Հայր Մեր» մը իսկ չէին գոտեր որ աղօթեն, այլ վրան ալ… Աստուծոյ կ’անիծէի՛ն, ննջեցեալին մահուան համար:

  2. Լավատես says:

    Ես հենց այն մարդկանցից եմ, ով բավականաչափ գիտելիքներ չունի եւ հրաշքներին հավատում է: Եթե նայենք շուրջներս, կտեսնենք, որ մարդու ստեղծած ամենաբարդ համակարգն անգամ շատ ավելի պարզունակ է կենդանի բնության ամենապարզունակ էակից, իսկ այն, ինչ մարդու ստեղծածը չի, դա հրաշք է՝ այստեղ հաստատ Արարչի Մատը) խառն է, իսկ ով սեփական ստեղծագործական հաջողություններ է ունեցել կամ իսկական փոխադարձ սեր է ապրել, նա գիտի, որ դա էլ իր ստեղծածը չի, դա էլ է Արարչի արարելու արդյունքը, որն էլ հրաշք է կոչվում: Այնպես որ, արարչագործություն եւ հրաշագործություն՝ սրանք հոմանիշներ են եւ միայն Արարչին են վերաբերում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031