Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի աղտոտվածությունը՝ էկզեմայի առաջացման պատճառ․ նոր հետազոտություն

Մարտ 30,2023 22:00

Science Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ավտոմեքենաների արտանետումներից, անտառային հրդեհներից ու ծխախոտի ծխից առաջացած քիմիական նյութերը խաթարում են մաշկային ճարպի արտադրման գործընթացը՝ մեծացնելով էկզեմայի զարգացման հավանականությունը։ 

Այս բացահայտումը կարևոր է մաշկային այդ հիվանդության բուժման արդյունավետությունը մեծացնելու առումով։ Էկզեման գնալով ավելի է տարածվում և ներկայումս այն մի քանի անգամ ավելի շատ է հանդիպում, քան, օրինակ, 1970-ական թթ։ 

Էկզեման մաշկի քրոնիկական, հաճախ սրացումներով ուղեկցվող բորբոքային հիվանդություն է։

«Կարծում եմ՝ հեղինակները հասկանում են, որ ալերգիկ վիճակներով պայմանավորված հիվանդացությունն աճում է մեր շրջակա միջավայրն աղտոտող տարատեսակ նյութերի աճին զուգընթաց»,- ասել է մանկական ալերգոլոգ և իմունոլոգ Ջեսիկա Հուին՝ Դենվերից։ 

Շատերը հիվանդանում են էկզեմայով ժառանգական նախատրամադրվածության պատճառով, սակայն նոր հետազոտությունը հենվում է այն կարծիքի վրա, որ քիմիական որոշ նյութեր (դիիզոցիանատ) կարող են հարուցել էկզեմայի այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են ուժեղ քորը, մաշկի կարմրությունը, թաց և ցավոտ ցանը։  Փորձարկումը ցույց է տվել, որ մաշկի որոշակի հատվածի վրա իզոցիանատի ազդեցության արդյունքում խաթարվել է մաշկային ճարպի արտադրությունը, իսկ մաշկային ճարպն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է մաշկի օպտիմալ առողջության համար։

ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները «բացահայտել են, որ առողջ մաշկի վրա ապրող բակտերիաները, իզոցիանատի ազդեցությանը ենթարկվելով, պետք է ադապտացվեն՝ գոյատևելու համար»՝ ասվում է հետազոտության մամլո հաղորդագրությունում։ «Երբ այդ մանրէներն ադապտացվում են, ապա որոշակի փոփոխությունների է ենթարկվում նրանց նյութափոխանակությունը՝ դադարեցնելով մաշկի համար անհրաժեշտ լիպիդների արտադրությունը։ Այս բացահայտումը ենթադրում է, որ էկզեման կարելի է բուժել մաշկային մոդիֆիկացված մանրէներն առողջ բակտերիաներով փոխարինելով»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031