Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանից մասնակցում է ութ տղա եւ երեք աղջիկ։
Մեր տղաների հավաքականն արդեն մեկ հաղթող ունի։ 67 կգ քաշային կարգում Սերյոժա Բարսեղյանը երկամարտի 275 (128+147) կգ արդյունքով բարձրացել է պատվո պատվանդանի առաջին աստիճան։ 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ-ով 7-րդն է, 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը 281 կգ-ով՝ 6-րդը, 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը 308 կգ-ով՝ 4-րդը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ