«Ամերիկայի ձայն». «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին ԱՄՆ նախագահը հայտարարել է 690 միլիոն դոլարի հատկացման մասին՝ ի աջակցություն ժողովրդավարական կառավարություններին ողջ աշխարհում
Չորեքշաբթի օրը կայացած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովում նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 690 միլիոն դոլար հատկացման մասին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրությունների աջակցմանը և ժողովրդավարական կառավարություններին աջակցող տեխնոլոգիաների զարգացմանը:
2021 թվականին առաջին գագաթնաժողովի ժամանակ, Բայդենը հայտարարեց ավելի քան 400 միլիոն դոլար ֆինանսավորման մասին նմանատիպ ծրագրերի համար։ Այդ ժամանակից ի վեր աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ներառյալ համաշխարհային համաճարակն ու Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
Աշխարհում ժողովրդավարական զարգացումները առերեսվում են մարտահրավերների. վերջերս Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունը փորձեց թուլացնել դատական համակարգի իշխանությունը, Մեքսիկայում կազմաքանդվեց ընտրությունների վերահսկման մարմինը, իսկ Հնդկաստանում առաջատար ընդդիմադիր քաղաքական առաջնորդը հեռացվել է խորհրդարանից:
Կարդացեք նաև
Իրավապաշտպանները պնդում են, որ մեծամասամբ ապացույցներ չկան, որ գագաթնաժողովին միացած երկրներն առաջընթաց են գրանցել իրենց ժողովրդավարության բարելավման հարցում, և որ չկա որևէ մեխանիզմ, որը կստիպի մասնակիցներին կատարել առաջին գագաթնաժողովին ստանձնած պարտավորությունները, այդուհանդերձ, Բայդենը հայտարարել է երրորդ գագաթնաժողովի ծրագրերի մասին: