Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր վեց շախմատիստուհի։
Մեր աղջիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Սարգսյանը, որը վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 7,0-ական միավորով հանգրվանեցին, համապատասխանաբար, 15-րդ եւ 18-րդ հորիզոնականներում։ Մեր մյուս շախմատիստուհիները տեղ զբաղեցրին ավելի ցածր հորիզոնականներում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ