«Sputnik Արմենիա». Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։