Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել «Իկս մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում։
Պարզվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացնում տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային 2 հորի շահագործումը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին