Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի շտապում ընդունել Հռոմի ստատուտը». Նարինե Դիլբարյան

Մարտ 29,2023 17:48

«Ներկայումս ողբերգական մի իրավիճակ է, երբ Հայաստանի համար ծանրագույն մարտահրավերների պահին ընդունվում են որոշումներ, որոնք համապատասխանում են ոչ թե Հայաստանի տվյալ պահի մարտավարական խնդիրներին, այլ օտար պետությունների շահերին: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ խելագարության կանխավարկածը գործում է, եւ մենք հայտնվել ենք ինչպես Չեխովի հայտնի պատմվածքում՝ «Թիվ 6 հիվանդասենյակում»: Մի խոսքով, բոլորս ապրում ենք խելագարության կանխավարկածով»,-«Հայելի» ակումբում նշեց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով. «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ուժի մեջ եւ գործող բազմաթիվ պայմանագրեր՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ: Բացի դրանից, ՀՀ տարածքում ունենք ռուսական ռազմակայան: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք Արցախում էլ ունենք ռուսական ռազմակայան եւ ռուսական խաղաղապահ զորամիավորում, որոնք որպես բուֆեր, անջրպետ կանգնած են հայ եւ ադրբեջանական ընդհարումները կանխելու համար: Այս իրավիճակում, երբ անդամակցում ենք ՀԱՊԿ-ին, անկախ նրանից, որ հնչեցին հայտարարություններ, թե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, միեւնույն է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դեռ պաշտոնապես դուրս չի եկել, եւ որեւէ այլ ռազմական դաշինքի դեռ չի անդամակցում: Հետևաբար` յուրաքանչյուր պետություն, մասնավորապես փոքր պետություն, որը պատերազմի մեջ է եւ ունի այնպիսի ոխերիմ հակառակորդներ, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, միայնակ չի կարող կարգավորել իր անվտանգային խնդիրները»:

Նարինե Դիլբարյանն ընդգծում է. «Այս իրավիճակում հաստատել Հռոմի ստատուտը՝ միջազգային քրեական դատարանի որոշումը, որով ՌԴ նախագահը հայտարարվում է ձերբակալման ենթակա, պարզապես նման է ինքնակործանվող առաջնորդվող խմբի գործողության: Այս վերջին իրադարձությունների ժամանակ, ցավոք սրտի, ՌԴ դաշնակիցը դարձել է ոչ միայն անկյալ Հայաստանը, այլեւ մեր երկրին կապիտուլյացիա պարտադրած Ադրբեջանը, որը բոլորովին չի շտապում ընդունել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, ինքը չի հայտարարում Վլադիմիր Պուտինին ձերբակալելու խանդավառ որոշման մասին: Ի դեպ, Վրաստանում եւս գիտեն ռուսական հարվածի ուժգնությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031