Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված շուրջ 17 անհատների լավ պահպանված կմախքներ այժմ մաքրման փուլում են։
Մարդաբանական նյութի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
Նյութը հայտնաբերվել է 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և 2022 թ. հուլիս ամիսներին Քանագեղի դամբարանադաշտում (Գեղարքունիքի մարզ) իրականացված պեղումների արդյունքում։
Հասմիկ Սիմոնյան հնամարդաբան. Մարդաբանական նյութերի նախնական մաքրման արդյունքում պարզվել է, որ դամբարանում պեղված անհատների թվում կան մանկահասակ երեխաների և նորածնի ոսկորներ։
Կարդացեք նաև
Մարդաբանական նյութերի մաքրման աշխատանքների արդյունքում փաստվել են ախտաբանական որոշ հատկանիշներ՝ տրավմաներ, կոտրվածքներ, օստեոպորոզ և օստեսֆիտներ։
Աշխատանքների ավարտից հետո մաքրված մարդաբանական նյութը կհանձնվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարդաբանական ֆոնդին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ