Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագիր՝ առանց դելիմիտացիայի, նշանակում է Հայաստանի վերջը. Հրանտ Բագրատյան

Մարտ 29,2023 17:09

Արցախի ժողովուրդ, եթե ձեր ղեկավարությունն այսօր ևեթ չհայտարարի, որ այդ ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ՝ դուք չեք փրկվի, այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ եթե չեք հայտարարում, ապա այն, ինչ այսօր կառուցում եք Ստեփանակերտում, թողնելու եք թուրքերին ու դուրս գաք:

«Դուք պետք է ասեք, թե ով է ձեր դժբախտության պատճառը, թե չէ, ամեն անգամ մենք տեսնում ենք, որ հայկական իշխանությունները մի հատ մեյմունի են նկարում, որն ասում է, թե բա դուք չգիտեք՝ 30 տարի առաջ Շուշին, Հադրութը տված էր: Մեյմուն: Բայց նա մեյմուն չի, նա իշխանության պատվերն է կատարում, Նիկոլ Փաշինյանի պատվերը»,-ասաց նա:

Բագրատյանի խոսքով, Արցախի կարգավիճակն անընդհատ իջնում է, դեռևս մեկ տարի առաջ Ռուսաստանը կողմնակից էր Արցախին կարգավիճակ տալուն, իսկ Արևմուտքն առանց կարգավիճակի՝ միայն տեղական մարմինների գոյության կողմնակիցն էր: Այսօր արդեն Ռուսաստանը կիսում է Արևմուտքի նախորդ կարծիքը, Արևմուտքն էլ իր հերթին է իջեցրել նշաձողը և նույնիսկ Լաչինի ու Սյունիքի հարցն է բարձրացնում: «Ռուսաստանը հասկանում է, որ բացահայտորեն չի կարող նույնը Սյունիքի հետ խաղալ, քանի որ այդ ճանապարհը եթե մի օր տվեցին, թուրքերը փակելու են: Բոլոր դեպքերում Ռուսաստանի դիրքորոշումը մի աստիճան բարենպաստ է: Արևմուտքն ասում է, լեզու գտի, թեկուզ կմնաս 15-20 հազար քառ․ կմ: Այս ընթացքում տեղի է ունեցել մի շատ կարևոր բան, այսօր Փաշինյանը ճնշման տակ է, թե արի խաղաղության պայմանագիրը ստորագրի՝ առանց դելիմիտացիայի, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ առանց դելիմիտացիայի, նշանակում է Հայաստանի վերջը, այսինքն`Սևանը չի լինի, Արևելքը կվերցնեն Հայաստանից, Սյունիքը կվերցնեն Հայաստանից, ավելին՝ Ադրբեջանը պահանջ է դնում Երևանը վերանվանել Էրիվան: Հայաստանի ղեկավարությունը օրեցօր հետաձգում է, իհարկե նրանք չեն ասում , որ դա ստորագրեցիք, Սյունիքը, ասենք, տալիս ենք , բայց մենք խաղաղության պայմանագրի մեջ ենք ու անմիջապես կսկսվի պատերազմը»,-հայտարարեց Բագրատյանը:

Անդրադառնալով էսկալացիայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Բագրատյանը նկատեց, որ նմանատիպ հայտարարություններով Փաշինյանը խուճապ է առաջացնում, միտումնավոր նախօրոք հնչեցնում է հետագա բոլոր քայլերը, «որ հետո ասի, այ, տեսեք, ես ասում էի Սյունիքի տալու մասին, ինքը չի մտածում, որ ինքն է վարչապետը և թույլ չպիտի տա նման քայլեր և պանիկա չգցել ժողովրդի մեջ: (…) Փաշինյանի կրեդոն սա է. ավելի լավ է Հայաստանը չլինի, քան՝ ես չլինեմ վարչապետ»:

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ Բագրատյանը նկատեց, որ դրանք ավելի մեղմ են, քան Փաշինյանինը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031