Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա ոչ միայն սննդի կամ էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ պետության կյանքի եւ ապագայի»․ Ռուբեն Վարդանյան

Մարտ 29,2023 16:56

Երեւանում այսօր կայացավ «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցի» շնորհանդեսը։ Այն պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Ռուբեն Վարդանյանը տեսակապի միջոցով հայտարարեց․ «Եթե մենք խոսում ենք ճգնաժամի եւ խնդիրների մասին, որոնք ազդում են բոլոր մարդկանց կյանքի վրա, ապա դրանց պետք է մոտենալ մասնագիտորեն։ Առաջին իսկ շրջափակման օրից մենք փորձել ենք ոչ միայն օպերատիվ արձագանքել խնդիրներին, այլեւ հասկանալ իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով։ Դրա համար հետեւողական պետք էր աշխատել։ Վստահ եմ, որ իմ արած աշխատանքը կարեւոր էր մեր համար։ Դա ոչ միայն սննդի կամ էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ պետության կյանքի եւ ապագայի»։

Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում իրավիճակի հետ կապված նաեւ խորքային հարցումներ են իրականացրել եւ ստացել արցախցիների տպավորությունները․ «Հասկանալով իրավիճակը՝ կառուցել ենք հիմքը, որպեսզի հասկանանք, թե այս նոր իրավիճակին ինչպես պետք է պատրաստվել։ Տնտեսությունը շրջափակման մեջ է, եւ կորուստներից բացի՝ նոր իրավիճակ ունենք։ Պետությունը ոչ միայն պետք է աջակցի, այլեւ ղեկավարման մոդելը փոխի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031