«Ա1+». Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես, գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: