«Ա1+». Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ շատ հայեր գոհ են Հայաստանում ԵՄ ներկայությունից։ Սակայն, ըստ նրա, սպասելիքները շատ մեծ չպետք է լինեն, քանի որ դիտորդները Ադրբեջանի տարածք մտնելու հնարավորություն չունեն, հետևաբար չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը նախապատրաստվող որևէ հարձակման ժամանակ։
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու։ Եթե սա տեղի չունենա, կնշանակի՝ մեր առաքելությունը արդեն հաջողված է»,- ասել է Ռիթերը։
Նա նաև նշել է, որ «իրենք չեն կարող միջամտել․ մենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ ունենք մեր տրամադրության տակ»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն խստորեն դատապարտել է այս հայտարարությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: