Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան շրջափակումը երկարում է, այնքան փչանում է Արցախի տնտեսական ներուժը»․ Վարդան Արամյան

Մարտ 29,2023 15:38

Երեւանում այսօր կայացավ «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցի» շնորհանդեսը։ Այն պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Վարդան Արամյանը հայտարարեց․ «Տնտեսագիտորեն անվիճելի է մի բան, որ որքան շրջափակումը երկարում է, այնքան փչանում է Արցախի տնտեսական ներուժը։ Վաղը մյուս օրը կարող ենք ունենալ իրավիճակ, երբ տնտեսական կյանք Արցախում ընդհանրապես չլինի։ Ուղղակի սպառում կլինի։ Այսինքն, փողը դրսից կգա, արցախցիները կսպառեն միայն դրսից բերվող որոշակի ապրանքներ, եւ վերջ։ Սա լուրջ խնդիր է»։

Ըստ Վարդան Արամյանի՝ տնտեսական կյանքի նման ցնցումներից խուսափելու համար Արցախում անհրաժեշտ է ստեղծել պարենային, ֆինանսական, դեղորայքի բուֆերներ․ «Ադրբեջանը, ենթադրենք, գազն անջատում է կամ դիվերսիա է անում։ Բնականաբար, այլընտրանքային աղբյուրներ պետք է ստեղծել։ Որպեսզի արցախցին գոնե մի քանի ամսվա պարենային ապահովություն ունենա, ցորեն եւ դեղորայք պաշարելու հնարավորություն պետք է լինի»։

Վարդան Արամյանը նաեւ նշեց, որ վերջին տարիներին, ցավոք, Արցախից մոտ երեսուն հազար անձ է հեռացել, մեծ մասը՝ աշխատուժի ներկայացուցիչներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031