Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՀ-ն առաջարկել է չեղարկել ռոումինգը ԵԱՏՄ տարածքում

Մարտ 29,2023 15:16

Ռուսաստանը չեղարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար ռոումինգ ծառայությունը: Այդ որոշման մասին հայտնել է ռուսական «Վեդոմոստի» թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան փաստաթուղթը:

Ըստ փաստաթղթի, որի իսկությունը հաստատվել է երկու աղբյուրներից, 2023թ. մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նման հարցով դիմել է անդամ պետությունների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությանը:

ԵՏՀ նամակում ներկայացված է «ճանապարհային քարտեզ», որի համաձայն օպերատորները պետք է մինչև 2024թ. ավարտը մշակեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոններ», իսկ հետո մինչև 2025թ. առաջին եռամսյակը սահմանել համապատասխան սակագներ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր բջջային բաժանորդների համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031