Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ-ի և Երևանի հարաբերություններում վերջ կտրվեն «ով որտեղից է ելնում» զրույցներին

Մարտ 29,2023 15:07

Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեցվեն, իսկ այդ առնչությամբ ծագող հարցերը կլուծվեն կառուցողական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է ելնում» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցությանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության առաքելության դիտորդների տեղակայումը կլուծվի կառուցողական ճանապարհով և հիմնված փոխադարձ շահի վրա»,- ասել է Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ հայկական կողմի բոլոր մտավախությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում գործող փոխգործակցության ձևաչափերի շրջանակում՝ սկսած Մշտական խորհրդի նիստից մինչև Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որը կազմակերպության գերագույն մարմինն է: «Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրականացնելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև օգնության այլ միջոցներ, որոնք շարադրված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան որոշման նախագծում»,- ասել է Գալուզինը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունում ինտենսիվ գործընթաց է սկսվել իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվել էին անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում: «Հիմնականում շնորհիվ Հայաստանի կառավարության՝ քիչ բան չի արվել մեր հավաքական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար ՀԱՊԿ հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ: Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,- ասել է Գալուզինը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031