ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0․․․-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Մարտի 29-ի և ապրիլի 2-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին, ապրիլի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ին երոկոյան ժամերից ձյան տեսքով։
Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 29-ի, ապրիլի 1-ի և 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին, ապրիլի 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Ապրիլի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 29-30-ին հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վրկ, մարտի 29-30-ին ՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, ապրիլի 2-ին 15-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և’ գիշերը, և’ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 23.9°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -6.6°C (2003թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 8.4°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ