Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը

Մարտ 29,2023 12:55

Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից եկող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության նախնական տեղեկատվության, Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» որոշակի սահմանափակումներ ունի: Նշվում է, որ գերատեսչության մասնագետները մարտի 20-24-ը տեղի ունեցած ստուգումների ժամանակ հաստատել են այդ փաստը:

Բացի այդ, ըստ գերատեսչության՝ Հայաստանում բացակայում է պատշաճ վերահսկողությունը պետական անասնաբուժական ծառայության կողմից, ինչի արդյունքում «վտանգ կա, որ Ռուսաստան կարող է ներմուծվել անորակ և ոչ անվտանգ արտադրանք»: Նշվում է, որ այդ մասին հայկական կողմը տեղեկացվել է:

Բացի այդ, ռուսական կողմի մոտ «հատուկ մտահոգություն է առաջացնում» այն, որ «առանց ռուսական կողմի հետ համաձայնեցվելու կամ ի հեճուկս պաշտոնական մերժման՝ Մաքսային միության ռեեստրում ներառվել են երրորդ երկրների ձեռնարկություններ»:

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է Հայաստանի համապատասխան տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարումների իրականացման հնարավորությունը: «Խորհրդակցությունների արդյունքում կորոշվի ՀՀ-ից բոլոր կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների կաթնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031