Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սուր ֆինանսական ճգնաժամ է, որին Արցախի եւ ՀՀ կառավարությունները չեն տրամադրում բավարար ժամանակ»․ Ռուբեն Վարդանյան

Մարտ 29,2023 12:47

«ՀՀ կառավարությունը 2023թ․-ի համար 144 միլիարդ դրամի բյուջետային աջակցություն է տվել Արցախին։ Այս թվերի համադրությամբ՝ Արցախի կենսունակության տեսանկյունից ի՞նչ եք եզրակացնում։ Ի՞նչ փոփոխություններ պետք է անել տնտեսությունում, որ ներքին ներուժը եւս օգտագործվի նման իրավիճակներում»,-«Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցի» հրապարակման ժամանակ այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեսակապով հարցրեց լրագրողներից մեկը։

Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Այո, ուղարկվել է, եւ մենք դա կարեւոր ենք համարում։ Այս զեկույցը կարեւոր գործիք է մեր համար, եթե ուզում ենք միջազգային կազմակերպություններից եւ երկրներից օգնություն ու աջակցություն ստանալ։ Սրանով մենք Արցախում իրավիճակն ենք ներկայացնում՝ սննդի, գազի, էլեկտրաէներգիայի խնդիրների շուրջ իրավիճակը, մարդկանց խնդիրները, բայց մենք չենք կարողանում ճշգրիտ, պրոֆեսիոնալ՝ միջազգային մակարդակով ներկայացնել, որ տեսեք, թե ամեն օր ինչ է կատարվում մեր տնտեսության հետ, ինչքան կորուստ ենք օրական ունենում։ Եթե իրենք իսկապես հասկանում են մեր վիճակը, պետք է խորքային աջակցեն, որովհետեւ իսկապես մեծ գումարների կորստի հետ գործ ունենք»։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարող են խոսել զեկույցի թվերը․ «Մենք ունեցանք բյուջետային դեֆիցիտ։ Հարկերի անկում ունենք։ Ընդհանուր սուր ֆինանսական ճգնաժամ է, որին Արցախի եւ ՀՀ կառավարությունները չեն տրամադրում այնքան ժամանակ, որքան պետք է։ Ամենօրյա ծախսերը փակելով՝ հարցը չի լուծվելու։ Ընդհանրապես, ավելի խորքային հարց էլ ունենք՝ ո՞ր տնտեսությունը կարող է շրջափակման մեջ աշխատել արդյունավետ, եթե արտադրանքդ չես կարող տանել ՀՀ եւ հումք բերել ՀՀ-ից։ Տասը հազարից ավելի մարդիկ գործազուրկ են, ուստի փոփոխության մոդելը, ցավոք, հասարակությունում խորքային չի քննարկվում։ Այլ երկրներում քիչ օրինակներ կան, երբ 120 000 մարդիկ շրջափակման մեջ են 100 օրից ավելի։ Ուստի նման լուրջ հարցերը բավարար չեն քննարկվում եւ հետազոտվում»։

Հավելենք, որ զեկույցը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031