Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ ուսումնասիրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հանրայնացրած արձանագրության հանգամանքները․ Սրբուհի Ղազարյան

Մարտ 29,2023 12:18

Իրավաբան, քաղաքային պլանավորման եւ ենթակառուցվածքների փորձագետ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ Շվեդիայի Զարգացման Գործակալության ծրագրի Ազգային օրենսդրության ավագ փորձագետ Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրում եմ քննության առնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հանրությանը ներկայացրած արձանագրության բովանդակությունը և, մասնավորապես, եզրափակիչ մասը, համադրել այն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի փաստացի գործողությունների բնույթի հետ, ինչպես նաև, հաշվի առնելով, ըստ «Հետք»-ի հրապարակման, տնկիների գնման պայմանագրի ժամանակագրական ավելի վաղ լինելու հանգամանքը՝ ուսումնասիրել դրանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված վարքագծի հետևյալ հավանական դրսևորումների համատեքստում․

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը՝ ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով կարգադրիչ լիազորությունները կամ ծառայողական լիազորությունները կամ ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելը.

2) խաբեություն՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելը՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այնպիսի տեղեկություն չհաղորդելով, որն անձը պարտավոր էր հաղորդել.

3) վստահությունը չարաշահելը` որոշակի վարքագծով, խոստումներով կամ հանցագործությունից տուժածի հետ ունեցած միջանձնային հարաբերություններն օգտագործելով` հանցավորի կամ այլ անձի ապագա վարքագծի կամ ապագայում սպասվող փաստերի կամ իրադարձությունների կապակցությամբ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելը.

Խնդրում եմ ուսումնասիրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հանրայնացրած արձանագրության հանգամանքները՝ հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» 441-րդ և «Պաշտոնեական կեղծիքը» 445-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի տարրեր պարունակելու հավանականության նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031