Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։
Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Tert.am-ը միջադեպի հետ կապված մեկնաբանություն խնդրեց ՊՆ-ից, որտեղից հայտնեցին, որ միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։ «ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։