Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան

Մարտ 29,2023 11:52

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շրջանում Իրանի շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Խոսք էր գնում Իրանի դեմ լայն կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Դրա խայծը համարվում էր և շարունակում է համարվել Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և դրա մասին բացեիբաց հայտարարում են բոլորը:

Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Իրանի շուրջ սեղմվող օղակը ճաքեր տվեց, մի շարք իրողությունների ձևավորմամբ և նման «միասնական օպերացիայի» հավանականությունը մի փոքր նվազեց, բայց իհարկե չվերացավ:

1. Նախ, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և նախատեսված ընտրությունները, իհարկե կարճաժամկետ կտրվածքով, այդուհանդերձ վերաշարադրեցին թուրքական իշխանությունների առաջնահերթությունները:

2. Չինաստանի միջնորդությամբ և երաշխիքներով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն տվեց Իրանին հասանելի բոլոր տեսակի ռեսուրսները վերախմբավորել այլ ուղղություններով: Բնականաբար այս հաշտեցումը չէր համապատասպանում Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ շահերին, ինչի մասին առիթ ունեցել եմ գրելու:

3. Իսրայելում վերջին օրերին սկիզբ առած ներքաղաքական լուրջ ճգնաժամը Թել-Ավիվի իշխանություններին նույնպես ստիպեց կարճաժամկետ կտրվածքով վերաշարադրել առաջնահերթությունները, այդ թվում հայտարարվող «Իրանի դեմ գործողությունների» մասով, մանավանդ որ Նեթանյահուի նկատմամբ ԱՄՆ-ից էլ ճնշում կա:

4. ԱՄՆ-ն կանգնած է նախընտրական եռուզեռի եզրին և արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատները չեն կարող ռիսկային քայլերի գնալ, քանի որ ունեցել են լուրջ տապալումներ և ցանկացած ցնցում, կամ առավել ևս տապալում խաղալու է ի օգուտ հանրապետականների թեկնածուի:

Չեմ բացառում, որ օրեր առաջ տեղի ունեցած Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, որից հետո Իրանն ամենայն հավանականությամբ ՌԴ միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց, որ լուրջ է տրամադրված:

Իհարկե հավանականություն կա, որ որոշ երկրներ կարող են նաև ներքաղաքական խնդիրները խլացնելու նպատակով արտաքին արկածախնդրության գնալ, բայց ոչ բոլորը և ոչ միաժամանակ:
Այս ամենը նշանակում է, որ բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար:

Չնայած, ո՞ւմ եմ ասում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031