Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում առաջ եկած բնապահպանական խնդիրները բումերանգի էֆեկտով հարվածելու են Ադրբեջանին․ «Հայաստանի Հանարապետություն»

Մարտ 29,2023 11:43

Սարսանգի ջրամբարի ներկայիս մակարդակը եւ շարունակվող շրջափակումը փաստում են, որ այս տարի այնտեղ կուտակված ջուրը կարող է միայն մասնակիորեն բավարարել Արցախի էլեկտրաէներգիայի արտադրության եւ գյուղատնտեսական պահանջները: Եթե կեղծ բնապահպանական հիմնավորումներով շրջափակումը շարունակվի, ապա Արցախում առաջ եկած բնապահպանական խնդիրները բումերանգի էֆեկտով հարվածելու են Ադրբեջանին, Արցախի Հանրապետությանը հարակից ադրբեջանական գյուղերի հազարավոր հեկտարներով վարելահողեր մնալու են առանց ջրի:

Սարսանգի ջրամբարում եղած ջուրը հազիվ բավարարի Արցախի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, որով արցախցին մասնակիորեն կկարողանա լուծել պարենի հիմնահարցը, ասել է թե՝ մեղմել հումանիտար ճգնաժամը: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական զինուժը կրակում է գարնանային հողագործական աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ՝ թույլ չտալով նրանց մշակել իրենց՝ առանց այն էլ 44-օրյա ագրեսիայից հետո խիստ կրճատված գյուղատնտեսական նշանակության հողերը:

Պաշտոնական Բաքուն, անտեսելով միջազգային կառույցների հորդորները, ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, չի վերականգնում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն Արցախ, այլեւ խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված արցախա-ադրբեջանական շփման գիծը եւ ընդհուպ մոտենում Գորիսն Արցախի մայրաքաղաքին կապող միակ գրունտային ճանապարհին՝ ուղիղ նշանառության տակ պահելով այն եւ անհնարին դարձնելով հումանիտար բեռների շարժը նաեւ այդ ճանապարհով:

Սարսանգի ջրամբարից էներգետիկ նպատակներով ջրի հետագա բացթողումները կարող են հատել թույլատրելի՝ մեռյալ 70 մլն խմ ծավալը, ինչն էկոլոգիական աղետ է ցանկացած ջրային համակարգի համար, եւ այդ դեպքում իրավունքի ու քաղաքական միջազգային կառույցների հետ մեկտեղ արդեն բնապահպանական կառույցներն էլ կլծվեն Բաքվին սթափվելու կոչեր հղելու գործին: Այս ամառ, թերեւս, սեփական ղեկավարներին ուղղելիք հարցեր կունենան նաեւ Արցախի հարակից ադրբեջանական ջրազրկված բնակավայրերի գյուղացիները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանարապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031