Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 651-752 մլն դրամ»․ զեկույց

Մարտ 29,2023 11:00

Երեւանում այս պահին ընթանում է «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցը», որը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Զեկույցում նշված է, որ Արցախում ՀՆԱ-ի կորուստների, սոցիալական լրացուցիչ ծախսերի եւ բյուջեի հարկերի կորուստների գնահատականները թույլ են տալիս համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքների ու ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։

Մասնավորապես, կախված նրանից, թե սոցիալական քաղաքականության ինչպիսի թիրախ կընտրվի, Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 651-752 մլն դրամ կամ 1.65-1.9 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, ըստ զեկույցի, որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշները դառնալու են ավելի օպտիմիստական գնահատականներ, քանի որ յուրաքանչյուր ավել օր շրջափակումը լրացուցիչ վնասում է Արցախի տնտեսական ներուժին։

Զեկույցի տվյալներով՝ օրական միայն նվազագույն սոցիալական ծախսերի ֆինանսական բեռը գնահատվում է շուրջ 36.3 մլն դրամ, իսկ շրջափակման ողջ ընթացքում (80 օրերի հաշվարկով)՝ շուրջ 2․9 մլրդ դրամ․ մնացած ծախսերը ենթակա են հետագա գնահատման՝ ելնելով համապատասխան միջոցառումների վերաբերյալ որոշումների կայացումից։

Այսպիսով, Արցախի պետական բյուջեի ընդհանուր ուղղակի ծանրաբեռնվածությունը օրական կտրվածքով նվազագույնը մոտ 117․2 մլն դրամ է կամ ամբողջ բյուջետային ծախսերի 20 տոկոսը: Այս կապակցությամբ, ըստ զեկույցի հեղինակ մասնագետների, Արցախի կառավարությունը ստիպված է կրճատել բյուջետային, առաջին հերթին` տնտեսական բնույթի կապիտալ եւ ընթացիկ ծախսերը՝ ավելի խորացնելով անկումը Արցախի տնտեսության համար:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031