«Նոր Զովք» ՍՊԸ-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սարգսյանը «Արթրեյդ Սոֆթ» ՍՊԸ սեփականատերն է։ Այս ընկերությունն իրականացնում է «Զովք» սուպերմարկետների ծրագրային սպասարկումը։ Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ այս ընկերությանը պատկանող «գաղտնի սերվերում» էին պահպանվել այն բոլոր տեղեկությունները, որոնք հաստատում են, թե իբր սուպերմարկետը խոշոր չափերի հարկեր է թաքցրել, ընկերությունում խուզարկություններ են արել, տեխնիկան առգրավել։ Վլադիմիր Սարգսյանի եղբայրը` Տիգրան Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչի որոշումը բողոքարկելու են, նրա խոսքով՝ եղբորը կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա։
Տիգրան Սարգսյանին հարցրինք՝ ընկերության տեխնիկան վերադարձրե՞լ են, գործունեությունը վերականգնվե՞լ է։ «Ցավոք սրտի, ոչ։ Գույքը ոչ միայն այս 1 ամսվա ընթացքում չեն վերադարձրել, այլեւ մեզ բաց սպառնալիքով ասում են, որ այդ գույքերի մասին մոռանանք, որ դրանք ընդհանրապես հետ չենք ստանալու։ Հարցնում ենք՝ դրա օրինական հիմքը ո՞րն է, ասում են՝ դե, մենք քննչականն ենք, ինչ ուզում` անում ենք, այսինքն՝ մենք գտնում ենք, որ այդ գույքերը պիտի մնան մեզ մոտ, ո՞ւմ ես բողոքելու՝ հսկող դատախազի՞ն, դատախազն էլ է մերը, Արգիշտի Քյարամյանի՞ն ես բողոքելու՝ նա է մեզ հանձնարարել անել այն, ինչ անում ենք, հետեւաբար, եթե վերեւից հրաման տվողին է քո վերադասի բողոքը գնում, ապա, բնականաբար, քո բողոքը պատին է հանդիպում։ Այստեղ ես լուրջ խոչընդոտ եմ տեսնում՝ մարդու իրավունքների ոտնահարման առումով, որովհետեւ այստեղ սեփականության իրավունքն է ոտնահարվում, եւ արդար դատաքննության իրավունքը՝ ողջամտության առումով, որովհետեւ մենք հիշում ենք, չէ՞, որ ողջամիտ ժամկետում գործերը պիտի քննվեն, իսկ, օրինակ, սովորական ուսանողի ձեռքի հեռախոսի առգրավումը, որը բացարձակ կապ չունի այս գործի հետ, որքանո՞վ է ողջամիտ` ամիսներով պահել քննչականում, եթե կարելի է մի րոպեում բացել հեռախոսը, ողջ ինֆորմացիան պատճենել եւ հեռախոսը վերադարձնել քաղաքացուն: Բայց սա նրանք չեն անում, որպեսզի իրենց այդ բարդույթավորված մանկությունը․․․ »։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում