Լրահոս
Օրվա լրահոսը

Զավթում են մեր ժողովրդի իշխանությունը և դա ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին. Էդգար Ղազարյան

Մարտ 29,2023 10:21

«Ես այսօր խոսելու եմ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից, այսինքն՝ 2018 թվականին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած ողբերգությունից հետո Հայաստանում ընտրությունների անվան տակ տեղի ունեցած իշխանազավթման և դրա դրսևորումների մասին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ ազդարարեց  Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

«2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո կենտրոնական իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեցին Հայաստանի ամենամեծ համայնքը՝ Երևանը և պահանջեցին, որպեսզի Տարոն Մարգարյանը հրաժարական տա, որի իրավունքը Սահմանադրությամբ իրենք չունեին: Երբ Տարոն Մարգարյանը իրավմամբ հրաժարվեց հրաժարական տալ՝ իշխանությունները Ազգային Անվտանգության միջոցով բազմաթիվ քրեական գործեր հարուցեցին Տարոն Մարգարյանի դեմ, որոնցից ոչ մեկը դեռևս դատարան չի մտել, քանի որ իշխանությունների նպատակը պարզապես Երևանի քաղաքային իշխանություն վերցնելն էր: Արտահերթ ընտրությունները կայացան 2018թ սեպտեմբերի 23-ին, ընտրություններին մասնակցել են 12 քաղաքական ուժ, նվազագույն շեմը հաղթահարել են ընդամենը երկու քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստանը»: Քարոզարշավին անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, այդ ընտրություններում ընդդիմադիր որևէ ուժ չհաղթահարեց նվազագույն շեմը «Լույս» դաշինքը օրենքի ուժով անցավ: Սա աննախադեպ երևույթ է»,-ասաց Ղազարյանը:

Նա նկատել է, որ  2017թ. ընտրություններին Հանրապետական կուսակցությունը 240 034 ձայն և ընդամենը մեկ տարի հետո «Իմ քայլը» և Նիկոլ Փաշինյանը սա համարել էին կասկածելի և վիճահարույց: Այս իշխանությունները հինգ տարվա ընթացքում իրենց իսկ ընտրած Երևանի ավագանու պայմաններում արդեն 3-րդ քաղաքապետն են փոխում:

Էդգար Ղազարյանը մի պատմական էքսկուրս էլ անցկացրեց Ազգային Ժողովի ընտրությունների առնչությամբ: Նրա համար առնվազն տարօրինակ է, որ խորհրդարանական պետությունում վարչապետը, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը  2021 թվականին անձամբ ցուցում է տվել, թե երբ պետք է անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները և մանրամասն նկարագրել ողջ գործընթացը:

«2021 թվականին, երբ պատերազմն ավարտվել էր, բացառապես քաղաքական նպատակներով Ազգային Ժողովը չէր չեղարկում ռազմական դրության իրավական ռեժիմը, նույնիսկ ԱԺ նախագահը հայտարարել էր, որ քանի դեռ իրենք որոշում չեն կայացրել նոր խորհրդարանական ընտրությունների կայացման մասին՝ իրենք պահում են ռազմական դրության ռեժիմը, այսինքն` ռազմական ռեժիմը պահում են, որ ոչ թե սպառնալիք կա, այլ այդ լիազորությունը ԱԺ-ն օգտագործել է բացառապես իշխանությունը բռնությամբ պահելու համար: Հիմա մեր երկրում վարչապետը հայտարարում է, որ կա Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրական սպառնալիք և պարտավոր է Սահմանադրության ուժով հայտարարի ռազմական դրություն՝ չի հայտարարում, բայց 2021 թվականին չէի չեղարկում ռազմական դրության իրավական ռեժիմը, որպեսզի ԱԺ և տեղական կառավարման ընտրություններ չանցկացնեն»,-ընդգծեց Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով, անցած կիրակի ԱՆի և Սիսիան համայնքներում անցկացված ընտրություններին՝ Ղազարյանն ընդգծեց, այս արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընդամենը մեկ տարի առաջ անցկացված ընտրություններում ՔՊ-ն չէր ստացել անհրաժեշտ ձայներ: Նրա խոսքով, Սուրեն Պապիկյանը հարավային օկրուգ, սահմանային գոտի այցի անվան տակ քարոզարշավ արեց և ՔՊ-ն այս համայնքներում ևս իշխանազավթում արեց:

«Ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո Հայաստանում կազմակերպվում է միայն քվեարկությունը, որով իրականացվում է իշխանազավթում, այսինքն` զավթում են մեր ժողովրդի իշխանությունը և դա ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին և իրենց անձնական բարեկեցությանը»,-ամփոփեց Ղազարյանը և խոստացավ ՄԻՊ ընտրվելու դեպքում առանձնակի ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031