Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի վեց ներկայացուցիչներից հաղթանակ տարան առաջատարների շարքում ընթացող Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիամ Մկրտչյանը, ընդ որում, Մարիամը՝ ադրբեջանցի Գունայ Մամմադզադայի նկատմամբ։
Մեդալի համար պայքարող մեր մյուս շախմատիստուհին՝ Աննա Սարգսյանը, ոչ-ոքի արեց, իսկ Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը պարտություն կրեցին։
Կարդացեք նաև
Վերջին տուրից առաջ Էլինանն եւ Աննան 7,0-ական միավորով, համապատասխանաբար, 6-րդ եւ 9-րդ հորիզոնականներում են, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով ընթանում են երկրորդ տասնյակում, Սուսաննա Գաբոյանը 5,0 միավորով 64-րդն է, իսկ Պոլինա Կոբակը 4,0 միավորով տեղ է զբաղեցնում 103-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ