«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ը երկուշաբթի մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև կապերի ամրապնդման կապակցությամբ։
«Դա պետք է մտահոգի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի հարևան երկրներին, այլ ամբողջ աշխարհին», – լրագրողներին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը:
«Մենք տեսել ենք իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կողմից ավերածությունները, որոնք Ռուսաստանը սանձազերծել է Կիևում՝ թիրախավորելով էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները, ուստի, իհարկե, այս հարաբերությունները այն հարաբերություններն են, որոնց մենք մեծ ուշադրություն ենք դարձնում», – ավելացրել է Փաթելը:
Ռուսաստանը օգտագործել է իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինային դեմ ուղղված լայնածավալ օդային հարձակումներ իրականացնելու համար:
Կարդացեք նաև
The Wall Street Journal-ը երկուշաբթի օրը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը զուգահեռ, Ռուսաստանի կառավարությունն օգնում է Իրանին հասնել թվային հսկողության առաջադեմ կարողությունների: